Lurer.com-ը գրում է.

Դերասան Ռաֆայել Երանոսյանը, կարծես թե, սիրելի ունի: Այդ մասին դերասանն ակնարկել է Tert.am.life-ի Liferoom հաղորդման շրջանակներում:

Նախ նա նշել է, որ իր տանն այլևս աղմկոտ է, սակայն չի ցանկացել մանրամասնել՝ արդյո՞ք ամուսնացել է, թե՞ ոչ:

Ռաֆայելի խոսքով՝ ինքն արդեն հասունացել է և ցանկանում է հայր դառնալ: Ավելին՝ Ռաֆայելը 12 երեխա ունենալու ցանկություն է հայտնել:

Դերասանը խոստովանել է, որ սիրելի ունի, «ամեն ինչ թույն է ու շատ լավ» իր անձնական կյանքում:

Նա նշել է, որ շատերի հետ է հասցրել շփվել, սակայն հիմա արդեն ցանկանում է այլ հարաբերություններ ունենալ:

Այնուամենայնիվ, Ռաֆայելը չի ցանկացել բացահայտել իր սիրելիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել