Հետաքրքիր է, որ դեռևս 20-րդ դարի սկզբին գոյություն ունեին ընդամենը մի քանի տասնյակ անկախ պետություններ, այն դեպքում, երբ այժմ դրանց թիվը հասնում է գրեթե 200-ի: Երբ պետությունը ձևավորվում է, այն սկսում է պահպանել իր գոյությունը, և դրա անհետացումը հազվագյուտ երևույթ է, սակայն կարող է տեղի ունենալ: Նրանք ամբողջությամբ վերանում են քարտեզի երեսից, վերանում են նրանց կառավարությունը, դրոշը, երկրի հետ կապված ամեն ինչ: Այս հոդվածում ներկայացնում ենք այն 10 պետությունները, որոնք անհետացել են նախորդ դարում:
10.Արևելյան Գերմանիա 1949-1990

Արևելյան Գերմանիան կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և այն առավել հայտնի է իր Բեռլինյան պատով, որը բաժանում էր Արևմտյան Գերմանիան Արևելյանից: Իսկ այդ պատն առանց հատուկ թույլատվության անցնել ցանկացողներին այնտեղ գնդակահարում էին:
Ի վերջո սակայն պատը քանդվում է, և 1990թ.-ին երկու Գերմանիաները միավորվում են մեկ պետության մեջ: Միավորման սկզբնական շրջանում երկիրը տնտեսական խնդիրներ ուներ, սակայն այժմ Գերմանիան տնտեսապես բավականին հզոր երկիր է:
9.Չեխոսլովակիա (1918-1992)

Հինավուրց Ավտրո-հունգարական կայսրությունից անկախացած այս պատմական երկիրը Եվրոպայի լուսավոր կետերից մեկն էր, որտեղ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ժողովրդավարություն էր տիրում: Անգլիայի և Ֆրանսիայի կողմից 1938թ.-ին դավաճանված այս պետությունը մինչև 1939թ.-ի մարտ ամիսն արդեն ամբողջությամբ գրավվել էր Գերմանիայի կողմից և ջնջվել քարտեզի երեսից: Ավելի ուշ Սովետական Միությունն է գրավում Չեխոսլովակիան` այն դրաձնելով իր մասը մինչև 1991թ.` փլուզումը: Սովետական Միության փլուզումից հետո երկրի արևելյան հատվածի էթնիկ սլավոնները պահանջում են ունենալ իրենց սեփական անկախ պետությունը, որի արդյունքում էլ 1992թ.-ին Չեխոսլովակիան բաժանվում է երկու մասի: Այսօր գոյություն ունեն երկու տարբեր պետություններ` Չեխիայի Հանրապետությունը արևմուտքում և Սլովակիան արևելքում: Իսկ Չեխոսլովակիան ջնջվել է քարտեզից` մնալով պատմության մեջ:
8.Հարավսլավիա (1918-1992)

Ինչպես Չեխոսլովակիան, Հարավսլավիան նույնպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած Ավստրո-հունգարական կայսրության փլուզման արդյունքում ձևավորված պետություն է: Հիմնականում Հունգարիայի և Սերբիայի տարածքները զբաղեցնող այս երկիրը մինչև 1941թ.` գերմանացիների կողմից երկիրը գրավելը, ավտորիտար միապետություն էր հիշեցնում: Իսկ արդեն նացիստների պարտությունից հետո` 1945թ.-ին, Հարավսլավիային հաջողվում է խուսափել Սովետական Միության մեջ ներգրավվելուց, սակայն չի խուսափում կոմունիզմից և անցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի պարտիզանական զորքի հրամանատար Մարշալ Տիտոյի սոցիալիստական բռնապետության տակ: Այն շարունակում է մնալ բռնապետական սոցիալիստական հանրապետություն մինչև 1992թ., երբ միջազգային ճնշումների ու ազգայնականների ընդվզումների արդյունքում քաղաքացիական պատերազմ է սկսվում, որից հետո երկիրը բաժանվում է 6 տարբեր փոքր պետությունների` Սլովենիա, Խորվաթիա, Բոսնիա, Սերբիա, Մակեդոնիա և Մոնտենեգրո:
7.Ավստրո –Հունգարիա (1867-1918)

Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլոր պետություններն էլ տուժեցին թե՛ տնտեսապես, թե՛ ինչ-որ չափով նաև տարածքային առումով: Սակայն ամենից շատ թերևս տուժեց Ավստրո-Հունգարիան, որը, ժամանակին հզոր տերություն լինելով, մասնատվեց բազմաթիվ հողակտորների: Երկրի փլուզումից են առաջացել ժամանակակից Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան, Հարավսլավիան, ինչպես նաև Իտալիայի, Լեհաստանի և Ռումինիայի որոշ տարածքներ:
Կհարցնեք, թե այդ դեպքում ինչո՞ւ դրա հարևան Գերմանիան չմասնատվեց: Որովհետև այն չուներ ընդհանուր լեզու և ազգություն: Այստեղ բնակվում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ և հաղորդակցվում էին տարբեր լեզուներով: Ինչպես Հարավսլավիայի դեպքում, երբ ազգայնականները ոտքի կանգնելով պահանջեցին իրենց սեփական անկախ երկիրը, Ավստրո-Հունգարիան նույնպես մասնատվեց` բաժանվելով տարբեր մասերի: Տարբերությունը թերևս կայանում է նրանում, որ Ավստրո-Հունգարիան մասնատվեց Առաջին համաշխարհայինի ժամանակ հաղթանակ տարած կողմերի միջոցով, իսկ Հարավսլավիան` ներքին, ինքնաբուխ եղանակով:
6.Տիբեթ (1913-1951)

Չնայած Տիբեթ կոչվող շրջանը հազարավոր տարիներ շարունակ գոյություն է ունեցել, սակայն միայն 1913թ.-ին Տիբեթին հաջողվեց անկախ պետություն դառնալ: Դալայ Լամայի խաղաղ ուսմունքներով առաջնորդվելով` ի վերջո 1951թ.-ին այն դարձավ Կոմունիստական Չինաստանի մասը` գրավվելով Մաոյի զորքի կողմից: 1959թ.-ին Տիբեթն ամբողջապես կցվում է Չինաստանին և վերջ է դրվում տիբեթական կառավարությանը: Այսօր Տիբեթը, Չինաստանի շրջան համարվելով հանդերձ, դեռևս չի ընկրկել իր անկախությունը նորից ձեռք բերելու մտքից:
5.Հարավային Վիետնամ (1955-1975)

1954թ.-ին, երբ ֆրանսիացիները Հնդկաստանից ու Չինաստանից դուրս են գալիս, ինչ-որ մեկը որոշում է, որ Վիետնամը երկու մասի բաժանելը լավ միտք է` դրա կոմունիստական մասը թողնելով հյուսիսում, իսկ մյուս կեղծ դեմոկրատական մասը` հարավում: Ինչպես Կորեայի դեպքում, այստեղ ևս, երկու Վիետնամների միջև կոնֆլիկտ է ծագում, որի մեջ ներգրավվում է նաև Միացյալ Նահանգները, ինչի արդյունքում ԱՄՆ պատմության մեջ տեղի ունեցած ամենակորստաբեր պատերազմներից մեկն է տեղի ունենում: Ի վերջո 1973թ.-ին ԱՄՆ դուրս է հանում իր զորքերը Հարավային Վիետնամից, սակայն ընդամենը երկու տարի ժամանակով: Ի վերջո Սովետական Միության կողմից պաշտպանվող Հյուսիսային Վիետնամին հաջողվում է տիրել Հարավային Վիետնամին` այն վերանվանելով Սայգոն, մայրաքաղաքը` Հոշիմին:
4.Միացյալ Արաբական Հանրապետություն (1958-1971)

Արաբական աշխարհը միավորելու ցանկությամբ համակված Եգիպտոսի սոցիալիստ նախագահ Գամել Աբդուլ Նասարը կարծում էր, թե իր հեռավոր հարևան Սիրիայի հետ միանալով կկարողանան շրջապատել իրենց ընդհանուր թշնամուն` Իսրայելին, և հզոր գերտերություն դառնալ: Այսպես ստեղծվում է Միացյալ Արաբական Հանրապետությունը, որը թերևս ձախողվեց հենց դրա կազմավորման սկզբից: Միմյանցից հարյուրավոր մղոններ հեռու լինելը թույլ չէր տալիս կենտրոնական կառավարման համակարգ ստեղծել: Բացի այդ` Եգիպտոսն ու Սիրիան ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ, թե որոնք էին երկրի առաջնային խնդիրները: Միգուցե նրանց մոտ ամեն ինչ ստացվեր, եթե նրանք միավորված ուժերով գրավեին երկու երկրների միջև գտնվող Իսրայելը, սակայն 1967թ.-ին բռնկվում է 6-օրյա պատերազմ, որը վերջ է դնում նրանց համատեղ ծրագրերին: Դրանից հետո երկրները միավորելու գաղափարի օրերը հաշվված էին: Ի վերջո ամեն ինչ ավարտվում է, երբ Նասարը մահանում է 1970թ.-ին: Առանց Եգիպտոսի խարիզմատիկ նախագահի ոչ ոք հանձն չառավ շարունակել Եգիպտոսի և Սիրիայի միավորումը, ինչն էլ հանգեցրեց 1971թ.-ին Միացյալ Արաբական հանրապետության փլուզմանը, և երկու երկրները նորից անցան իրենց նախկին կարգավիճակներին:
3.Օսմանյան կայսրություն (1299-1922)

Պատմության ամենահզոր կայսրություններից մեկը` Օսմանյան կայսրությունը, գրեթե 600 տարվա իր գոյությունից հետո փլուզվում է 1922թ.-ին: Մի ժամանակ Մարոկկոյից Պարսից ծոց և Սուդանից Հունգարիա ձգվող այս տերությունը փլուզվեց 20-րդ դարում` ժամանակի ընթացքում դանդաղ քայքայման հետևանքով: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն պարտվող կողմի դաշնակիցն էր, իսկ պատերազմի ավարտին այն քայքայվեց: Դրա մեծ կտորները` Եգիպտոսը, Սուդանը, Պաղեստինը, բաժին հասան Անգլիային: 1922թ.-ին, երբ թուրքերին հաջողվում է հասնել իրենց անկախությանը և ստեղծել ժամանակակից Թուրքիա պետությունը, Օսմանյան կայսրությունը վերջնականապես փլուզվում է:
2.Սիքիմ (8-րդ դարից մոտավորապես 1975թ.)

Չե՞ք լսել այս երկրի մասին: Սիքիմը գնվում է Հիմալայան լեռների տարածքում` Հնդկաստանի և Տիբեթի միջև: Սա իրականում թերևս ամենափոքր, ամենաքիչ հայտնի միապետությունն էր, որին հաջողվել է դարեր շարունակ պահպանվել` հասնելով մինչև 20-րդ դար: Սակայն ի վերջո որպես անկախ պետություն գոյատևելու ոչ մի իրական պատճառ չունենալով` այս փոքրիկ հողակտորը մինում է ժամանակակից Հնդկաստանին: Ընդամենը 7096 կմ2 տարածք ունեցող այս տարածքը, սակայն, ունի ոչ պակաս քան 11 պետական լեզու:
1.Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (1922-1991)

20-րդ դարի ամենահզոր տերություններից մեկը` Սովետական Միությունը, փլուզվում է 1991թ.-ին: 7 տասնամյակ շարունակ այն խորհրդանշում էր «մարքսիստական ստալինիզմը», որը կազմավորվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի քաոսային տարիներին Ռուսական կայսրության փլուզումով: Այն ժամանակ, երբ բոլորը մտածում էին, թե Հիտլերին կանգնեցնել հնարավոր չէ, Սովետական Միությանը հաջողվում է հաղթանակ տանել:
1989թ.-ին Բեռլինյան պատի փլուզումից և Արևելյան Եվրոպայում կոմունիզմի անկումից հետո այն բաժանվում է 15 անկախ պետությունների` ստեղծելով նոր պետություններ: Այնուհետև ստեղծվում է Ռուսաստանի Դաշնություն պետությունը, որում թերևս ինչ-որ չափով պահպանվում է բռնակալական մթնոլորտը:



