Ոչ մի գիրք, ոչ մի ֆիլմ չի կարող պատերազմի իրական դեմքը ցույց տալ: Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում «պատերազմ» բառը: Այդ բառի հետևում թաքնված են արյուն, արցունքներ, տների, մանկապարտեզների, դպրոցների ավերում, ընտանիքների քայքայում, մահ, բռնաբարություններ և, իհարկե, մարդկային դեմքի կորուստ: Մինչև հիմա կան մարդիկ, ովքեր պատմում են այն մասին, թե ինչով էին զբաղվում պատերազմի ժամանակ, ինչպես էին սպանում և ավերում, անգամ հպարտանում են դրանով: Կան նաև մարդիկ, ովքեր պատերազմում էին, սպանում էին, բայց երբ ամեն ինչ ավարտվեց, նրանք սկսեցին տառապել, պատերազմը վերադառնում էր նրանց մոտ...

Երեկ  Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերը  քիմիական զենք էին կիրառել (չնայած, որ նրանք հերքում են դա), ինչի հետևանքով Դամասկոսում առնվազն 1400 մարդ է զոհվել:

Photo: la sua casa... tanti ricordi....  his house ... so many memories ....

Photo: cosa vedono i bambini siriani....  what they see Syrian children  ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել