Lurer.com-ը գրում է.

Նախկին բասկետբոլիստ Ռեքս Չեփմենը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայազգի աղջնակը կիթառ է նվագում: Տեսանյութը վիրուսային կերպով տարածվել է սոցցանցում և արժանացել հազարավոր հավանումների ու մեկնաբանությունների:

«Սա Էլեն Ալավերդյանն է։ 9-ամյա բաս կիթառահար: Սպասեք ժպիտին...»,- տեսանյութին կից գրել է նախկին բասկետբոլիստը:

Հոլովակն արդեն դիտել է մոտ 6 միլիոն մարդ և արժանացել 200 հազարից ավելի հավանումների:

Էլենի կատարմանն են անդրադարձել նաև համաշխարհային աստղերը` դերասան Հենրի Ուինքլերը, դերասան Լենս Ռեդիքը, Գրեգ Գրանբերգը և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել