Երգչուհի Արմինկան այսօր նշում է իր ծննդյան օրը:

 Դեռ երեկվանից նա ստացել է բազմաթիվ զանգեր, թե արտերկրում բնակվող իր ընկերներից, և թե երևանաբնակներից:

<< Առաջինը ինձ շնորհավորել են քույրս և մայրս: Իսկ երբ առավոտյան արթնացա, հեռախոսս հեղեղված էր բազմաթիվ շնորհավորանքներով>>,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:

Այս տարին լրանում է երգչուհու 40 ամյակը: Չնայած սնահավատ չէ, բայց այնուամենայնիվ որոշել է չնշել.<<Այս տարի առանձնապես ոչինչ չեմ ձեռնարկել, բայց ասեմ, որ էքսպրոմտ բաներ սիրում եմ և գուցե օրվա մեջ ինչ-որ բաներ մտածենք>>:

Խոսելով նվերներից` երգչուհին նշեց.<< Լինում է, որ ինքս եմ ինձ նվեր անում ծննդյանս օրը: Բայց ավելի շատ սիրում եմ այդ օրը ընկերներիս իմ կողքին հավաքել, որովհետև ինձ համար գերագույն հաճույք է, որ նրանք իմ կողքին են: Կարևորը նյութականը չէ, կարող են նվերն այնպես մատուցել, որ դու ամբողջ կյանքումդ չմոռանաս>>:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել