Ովքե՞ր են հայկական շոու բիզնեսի իրավաբանները, տնտեսագետները, լեզվաբանները և այլ մասնագիտություն ընտրած հայտնիները:

Երգիչ Միհրան Ծառուկյանին կարելի է դասել <<հավերժ սովորողների>> շարքին: 1996-2001թթ սովորել է Սպայի տան երգի ստուդիայում: 1996-2004թթ սովորել է «Ստիլ» պարային ակումբում: Մասնակցել է բազմաթիվ սպորտային պարերի մրցույթների և հաղթանակ է տարել Հայաստանի առաջնություններում և մեկ հաղթանակ միջազգային առաջնությունում: 2004-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում:

 Չնայած երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը որոշել էր  մոդելավորող դառնալ, բայց երգարվեստն ավելի գրավիչ էր: 2002թ. ավարտել է Երևանի Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը և դաշնամուրային բաժինը, 2005թ.` Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժինը: 2011թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը:

 Այն ինչով զբաղվում է Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնինը` երգահան Վահրամ Պետրոսյանը, կապ չունի նրա մասնագիտության հետ: Կարծում եմ շատերը կհիշեն, որ Վահրամն անգամ փորձեց երգել և ավելին՝ նկարահանեց տեսահոլովակ: 1995-2000թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետականմանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժնում` երգչախմբի դիրիժորի և մանկավարժի մասնագիտությամբ: 2006թ. ավարտել է ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, 2009թ.` ասպիրանտուրան` որպես սոլիստ դաշնակահար:

Չնայած երգիչ Արման Հովհաննիսյանը հանդես է գալիս երաժշտական տարբեր ոճերում, բայց նա 1997թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոն: Մինչ 3-րդ կուրս սովորել է Սարգիս Թորոսյանի դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի բաժին` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել