Ոստիկանության հայտարարությունը՝ «Մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք»...
Ռուսաստանյան դեսպանատան հայտարարությունը՝ «Տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել... դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը»...
Ոստիկանության հայտարարությունը` «Իրականում այդ երկու հաղորդագրությունները չեն հակասում իրար»...
Երբ սովորում էի Երեւանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, «տրամաբանություն» անունով առարկա էինք անցնում, բայց հիմա զգում եմ, որ գիտելիքներս չեն բավականացնում ոստիկանության հայտարարությունների տրամաբանությունը հասկանալու համար... Նման իրադրություններից խուսափելու համար առաջարկում եմ բոլոր բուհերի իրավաբանական ֆակուլտետներում մտցնել նոր առարկա՝ «ոստիկանական տրամաբանություն»...



