Tert.am-ը գրում

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2013-ին մարզերին հատկացվելիք աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը, տեղական սերմարտադրողներից էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու գործընթացը:

Հաստատվեց նաև հողօգտագործողներին 2013 թ.-ի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի համար Գյուղատնտեսության նախարարությանը 2013թ.-ի 3-րդ եռամսյակում որոշվեց հատկացնել ավելի քան 381 մլն դրամ:

Գյուղնախարարությանը հանձնարարվեց կազմակերպել 2012-2017թթ-երի աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման ծրագրի շահառուներից մինչև 180 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ձեռքբերումը և հատկացումը ծրագրում 2013թ.-ի աշնանացանի համար ընդգրկված շահառուներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել