Ու էս ամենը պարարտ հող է հանդիսանում միջազգային, միջքաղաքային, միջպոդեզդային, միջբնակարանային հանիբալիզմի աճը խթանող գործիքների առաջացման համար:
Հումանիզմ էլ չկա, այն մեռել է, ու էս գարշահոտն էլ դրա լեշից է գալիս, ոչ թե մեր քաղաքից: Գրանցեք` մի հատ մեծ, շքեղ ծաղկեպսակ, շատ մեծ, լայն սև ժապավեն, ոսկե տառեր և ուղերձը` հումանիզմի վաղաժամ մահվան կապակցությամբ իրեն սպանող ու իր սիրելի մարդկութունից... այո ... այսպես առանց ավելորդ պաթոսի..., որտեղ պաթոս` այնտեղ կործանում:
Փորձեք տեսնել, թե որտեղ է թաղված ձեր վախերի գլուխը, ու ամեն ինչ կլուծվի... Դե լուծվել շատ վեհ է ասված, համենայն դեպս` պարզ կդառնա շատ բան:
20-րդ դարի սկիզբ… Ախոռի ծծմբային աթարահոտը ղդիկ էր տալիս նույն այդ ճակատագրական ախոռի ճեղքերից ներս թափանցած արևի հետաքրքրասեր շողերի քիմքը: Երեխայի նորափթիթ վավաշոտ հայացքը ու հանրահայտ ձիու մերկությունը բախվեցին իրար: Օդում` լարված երակների պես, քարացած լռությունը, աննամուսաբար խախտում էր միայն, ճանճերի երթևեկության բզզոցը… Լավ, տեղ չի հասնում ավելի պարզ, ավելի մարսած ասեմ…
Ֆրեյդի ձեռը ընկած հնգամյա Հանսը, ով ձիերից ֆոբիա ուներ, ով ուզում էր, որ մայրը իր նորածին քրոջը խեղդեր, և ում ոչ մի կերպ հանգիստ չէին տալիս հոր սեռական օրգանի չափսերը և իր ֆանտազիաները, իր ֆոբիաներով հանդերձ բավականին երջանիկ երեխա էր, բայց Ֆրեյդը, որ մեր մեջ ասած վերջին հումանիստներից էր, քրքրեց ու պարզեց էդ գերմանացի լակոտի վախերի պատճառը: Պարզվում է` նրա հոգեբանությունը խախտվել էր, քանի որ ախոռում տեսել էր Ձիուն իր ողջ հարստությամբ` ամբողջովին մերկ, առանց ներքնաշորի.. Ասածս ինչ է` գտեք էդ որդերին, պարզեք ձեր վախերի պատճառները, ահագին կխնդաք, որ իմանաք, համ էլ դուք հո օրենքով խելոք եք, դե գոնե օրենքով. հա ու հանուն բոլոր աստվածների, էդ ձիերին մի հատ վարտիք հագցրեք…
Նյութի աղբյուր՝ http://tshagharyan.blogspot.com/2013/08/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել