Aysor.am-ը գրում է.
Ամերիկյան Միսուրի նահանգում մահապատիժները կիրականացվեն պրոպոֆոլ դեղամիջոցի օգնությամբ: Այս մասին հայտնում է ABA Journal-ը:
Հենց այս դեղամիջոցն է դարձել երգիչ Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառը: Առաջին մահապատիժները կսկսեն իրականացնել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Այն կիրականացվի հանցագործներ Ալեն Նիկլասոնի և Ջոզեֆ Ֆրանկլինի նկատմամբ` սպանության համար: Ավելի վաղ Միսուրի և մահապատիժը ընդունող 30 նահանգներում կիրառել են 3 դեղամիջոց, որոնց արտադրությունն արգելվել է:
Հիշեցնենք, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ-ի հունիսի 25-ին՝ 50 տարեկան հասակում` ցավազրկող դեղամիջոցների չարաշահումից:
Ամերիկյան դատարանը շուրջ 7-շաբաթյա դատավարությունից հետո կայացրել է վճիռ, համաձայն որի՝ հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի բժիշկ Կոնռադ Մյուրեյը մեղավոր է ճանաչվել փոփ-աստղին ոչ դիտավորյալ սպանելու համար:
Բժշկին ազատազրկման դատապարտելուց բացի՝ զրկել են բժշկական արտոնագրից:
Նախորդող հրապարակում` Մայքլ Ջեքսոնին հողին կհանձնեն օգոստոսի 29-ին
Մ. Ջեքսոնի մահվան մեջ մեղադրվող բժիշկը բանտից դուրս կգա 2013 թ. հոկտեմբերին