Armenpress.am-ը գրում է.

Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:

Նա հավելել է, որ անձնական տվյալների և տեղեկատվության պաշտպանության դրույթների պատճառով չի կարող որևէ մանրամասներ ներկայացնել:

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանում իր աշխատակցի մահը «էթիկական պատճառներով»:

Ի սկզբանե դեսպանատան աշխատակցի մահվան մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր գերմանական Spiegel ամսագիրը:

Նշվում է, որ տղամարդը ընկել է դեսպանատան համալիրում գտնվող բազմահարկ շենքի պատուհանից:

«35-ամյա քաղաքացին, պաշտոնական դիվանագիտական ցուցակի համաձայն, 2019 թվականի ամռանից Բեռլինում հավատարմագրված է որպես դեսպանության երկրորդ քարտուղար»,- գրում է ամսագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել