Esyes.am-ը գրում է.

Վերջին տարիներին` Հայաստանում հեռուստասերիալների լայն տարածում գտնելուց հետո, լայն ճանաչում ձեռք բերեցին մի շարք դերասան-դերասանուհիներ, ում թատերական գործունեությանը հանդիսատեսն այնքան էլ ծանոթ չէր: Այսուհետև մեր կայքում՝ esyes.am-ում, կներկայացնենք ամենահայտնի ու ցանկալի սերիալային դերասանուհիներին:

Թե ովքեր են ընդգրկված այս անգամվա ԹՈՓ 5-ում, կարդա ՛ստորև: 

Տաթևիկ Ադումյան

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը վերջին շրջանում ամենահայտնի ու պահանջված հայ դերասանուհիների ցանկում է: 21-ամյա դերասանուհին, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է ընդգրկվել շուրջ տասը թատերական ներկայացման մեջ ու նկարահանվել հեռուստասերիալներում:

Տաթևիկը  սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ Դերասանական արվեստի բաժնում: Դեռ ուսանողական տարիներից նկարահանվել է «A TV» հեռուստաընկերության «Ընտանեկան պատմություններ» հաղորդաշարում,  Հանրային հեռուստաընկերության «Հրեշտակների դպրոց» և «Տիգրանի մոլորակ» սերիալներում՝ մարմանվորելով գլխավոր դերակատարուհիների: Այժմ էլ նրան է վստահված «Հարազատ  թշնամի» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհու՝ Բաբիի դերը: 

 Աննա Մովսեսյան

Թատերական իստիտուտի Դերասանական բաժնի ուսանողուհի 20-ամյա Աննա Մովսեսյանը  հասարակությանը հայտնի է Սառայի կերպարով: Չնայած  ընդամենը հինգ ամիս է, ինչ դերասանուհին եթերում է, արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից: Աննան դեռևս հանդես է եկել միայն «Քույրը» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու կերպարում: Հուսանք, առաջիկայում նրան  նոր կերպարներում կտեսնենք:

 Անաիս Սարդարյան

Թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի Դերասանի բաժին ավարտած Անաիս Սարդարյանի համար դեբյուտային եղավ Անուշիկի կերպարը, որը նա մարմնավորել է «Քաղաքում» հեռուստասերիալում:

25-ամյա դերասնուհին, մինչ հեռուստասերիալում նկարահանվելը,  ընդգրկված է եղել մի շարք թատերական ներկայացումներում, սակայն հանդիսատեսը  նրան ճանաչում է հենց վերը նշված սերիալից:

 Շուշաննա Թովմասյան

Վերջին շրջանում, Հայաստանում  թերևս ամենահայտնի երտասարդ դերասանուհիների շարքին  է պատկանում  «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում  Էլենի կերպարը մարմնավորող Շուշաննա Թովմասյանը, ով գրեթե երկու տարի, ամեն օր սպասված է եղել էկրաններին:

Էլենի դերն առաջին ու, մինչ այս պահը, Շուշաննայի միակ դերն էր, սակայն  նրա կերպարը դեռ երկար կմնա հեռուստադիտողների հիշողության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել