Armsport.am-ը գրում է.

Պաշտպան Սերխիո Ռամոսը, առանց իր նորամուտը ՊՍԺ-ում նշելու, կարող է հեռանալ փարիզյան ակումբից։ Այս մասին հայտնում է fourfourtwo.com-ը:

ՊՍԺ-ն դիտարկում է իսպանացու հետ պայմանագիրը խզելու տարբերակը, քանի որ վնասվածքից ապաքինումը շատ երկար է։ Ֆրանսիական լրատվամիջոցները նշել են պաշտպանի կարիերայի հինգ հնարավոր տարբերակները:

Ռամոսը կարող է վերադառնալ «Ռեալ»: Բացի այդ, պաշտպանն ունի «Սևիլիա» տեղափոխվելու տարբերակ: Մեկ այլ տարբերակ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որն այս գարնանը ակտիվորեն հետաքրքրված էր իսպանացուց: Սերխիոն  կարող է կարիերան շարունակել նաեւ «Տոտենհեմում», սակայն այս տարբերակը քիչ հավանական է թվում:, իսկ վերջին տարբերակը MLS-ն է:

Իսպանացին  կարող է կարիերան ավարտել ԱՄՆ-ում, որտեղ նրան մեծ աշխատավարձ են առաջարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել