Aysor.am-ը գրում է.

Այսօր հանրապետության շրջանների մեծ մասում կդիտվի փոփոխական, մեծ մասամբ՝ ամպամած եղանակ։ Շրջանների գերակշիռ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, տեղումների հավանականությունը մեծ է ցերեկային ժամերին, կեսօրից հետո։ Տեղ-տեղ հնարավոր են առատ, ամպրոպային բնույթի անձրևներ, սաստիկ քամի 20-22մ/վրկ, կարկուտի հավանականություն նույնպես կա։

Ըստ Meteo-tv.am-ի՝ ընդհանուր պատկերից կզանազանվեն Սյունիքն ու Արցախը, այստեղ տեղումների փոքր հավանականություն կա միայն օրվա երկրորդ կեսին, այն էլ՝ տեղ-տեղ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. ուշադիր եղեք բնության գրկում հանգստանալիս, մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները: Սևանի ջուրը +20 է:

Երևանում կդիտվի փոփոխական ամպամածությամբ եղանակ, օրվա ընթացքում հնարավոր է անձրև և ամպրոպ, քամի 10-15 մ/վրկ: 

Ցերեկը սպասվում է +29+31, երեկոյան +23+25 աստիճան տաքություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել