Tert.am-ը գրում է․

Կառավարությունը 2021 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին կհատկացնի 532 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերով համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այս հարցը կառավարության հերթական նիստին ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նիկոլ Փաշինյանը ամփոփ տվյալներ ներկայացրեց 2018–2020 թվականներին սուբվենցիոն ծրագրի մասին և հայտնեց, որ այդ շրջանակում 1193 ծրագիր է իրականացվել, ընդհանուր ներդրման գումարը ավելի քան 47 միլիարդ դրամ է կազմել և ներկայացրեց այդ ծրագրերի բովանդակությունը և վիճակագրությունը՝ ըստ մարզերի։

«Երբ ծրագրերը վերլուծում ենք, հասկանալի է դառնում, որ 2018–2020 թվականներին մենք գործնականում պետք է չունենանք գեթ մեկ բնակավայր, որտեղ շատ կոնկրետ, շոշափելի սուբվենցիոն ծրագրեր չեն իրականացվել»,–ասաց նա և նշեց, որ սուբվենցիոն ծրագրերում առաջատար են արդեն խոշորացված համայնքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել