Կոմիտասն իր ստեղծագործական կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդական երաժշտության ուսումնասիրմանն ու մշակմանը։ Թողնելով բազմաթիվ հիասքանչ մշակումներ՝ նա հայ երաժշտության գանձարանն հարստացրել է նաև հեղինակային ստեղծագործություններով։ Չնայած վերջիններս շատ չեն, այնուամենայնիվ, դրանք էլ բավարար են կոմպոզիտորի ստեղծագործական սկզբունքների եւ մտածողության մասին գաղափար կազմելու համար։
Կոմիտասի հեղինակային գործերի առաջին փորձերը՝ «Ազգային օրհներգը», Հովհաննես Հովհաննիսյանի «Գյուղի ժամը» ոտանավորի երաժշտականացումը վերաբերում են ճեմարանական տարիներին։ Անհամեմատ բարձրորակ են Բեռլինի ուսանողական տարիների գործերը՝ գերմանական պոետների բանաստեղծություններով գրված ռոմանսներն ու խմբերգերը, «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Մայրենի լեզու» խմբերգը։ Նույն տարիներին է վերաբերում Պատարագի ներդաշնակման առաջին տարբերակը։
Գերմանական պոետների բանաստեղծությունների հիման վրա գրված ռոմանսներում նկատվում է գերմանական ռոմանտիկ կոմպոզիտորների գործերի երաժշտական լեզվի ազդեցությունը։ Դրանցից են Օտտո Ռոգնետի խոսքերով «Նոր գարուն» քառաձայն խմբերգը (խոսքերը Կոմիտասը թարգմանել է հայերեն), Իոհաննա Ամբրոսիոսի խոսքերով «Դու հարցնում ես»-ը, Գյոթեի խոսքերով «Գիշերերգը»։ Արխիվում պահվում է վերջինիս՝ կոմպոզիտորի ձեռքով գրված նաև ռուսերեն տարբերակը (թարգմանությունը՝ Մ.Լերմոնտովի)։
«Առ գետս Բաբելացվոց» ստեղծագործությունը գրված է Դավթի 137-րդ սաղմոսի գերմաներեն տեքստով 4-8 ձայնանի երգչախմբի, սոպրանոյի, տենորի եւ երգեհոնի համար։ Հին հրեաների խոշտանգումն ու բաբելացիների նկատմամբ նրանց ցասումն ու վրեժը կոմպոզիտորի կողմից յուրատեսակ մեկնաբանում է ստացել։ Կոմիտասը, կարծեք, Աստվածաշնչի առասպելական հեռուներից «անցում է կատարել» դեպի իր ժողովրդի ժամանակակից կյանքը, արտահայտել հայերի ազգային վիշտը եւ յուրովի շոշափել նրանց ազատագրական խնդիրը։ Բիբլիական նյութը ռեալիստորեն մեկնաբանելով եւ օտար սյուժեն իր ժողովրդի կենսական խնդիրներին ենթարկելով՝ կոմպոզիտորն ստեղծագործության մեջ հանդես է եկել որպես քաղաքացի-արվեստագետ։ «Առ գետս Բաբելացվոցը» գրված է ընդհանուր դասական երաժշտական արտահայտչամիջոցներով, ունի շարունակ հոսող մեղեդային գիծ, հիմնականում հոմոֆոն կերտվածքում ձայները բավականաչափ ինքնուրույնացված են, համեստ ու խելացիորեն օգտագործված են պոլիֆոնիայի որոշ հնարներ, ռիթմը բազմազան է։ Սաղմոսի երաժշտական լեզուն ինչ-որ չափով ազգային երանգ ունի։ Կոմիտասն այստեղ նույնիսկ օգտագործել է հայկական մոտիվներ՝ «Մայր Արաքսի ափերով» եւ «Ես լսեցի մի անուշ ձայն» երգերի սկզբնական դարձվածքները։
Կոմպոզիտորի հայրենասիրական զգացմունքների վառ արտահայտություններից է նաև Գերմանիայում գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգը՝ Ստեփանոս Նազարյանի բանաստեղծությամբ։ Կոմիտասը լավ էր հասկանում ժողովրդի ազգային ազատագրման համար մայրենի լեզվի պրոպագանդման մեծ նշանակությունը։
Երկձայն խմբի համար գրված «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» երգում զգացվում է հայկական քաղաքային քնարական երգերի ազդեցությունը։ Այդ ստեղծագործությանը տարիներ հետո պետք է արձագանքեր Ներսես Մեզպուրյանի «Ով, մեծասքանչ դու լեզու» ոտանավորով ժողովրդականացած երգի կոմիտասյան մշակումը, որն աչքի է ընկնում խմբերգային գրության կատարյալ վարպետությամբ։ «Եվրոպեիզմները», որոնք երգում բավական ակնհայտ են, չխանգարեցին, որ այն լայն տարածում գտնի՝ դառնալով ժողովրդի նվիրական հույզերի արտահայտիչը։
Կոմիտասի՝ ժողովրդական սկզբնաղբյուրից անկախ ստեղծագործություններից են նաև «Գարուն» ծավալուն խմբերգը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Ճեմում էի բուրաստանում» ռոմանսը (խոսք՝ Հովհ.Հովհաննիսյանի), «Հայկական ընդհանուր բարեգործական միության քայլերգը» և այլն։
Կոմպոզիտորի ինքնուրույն ստեղծագործությունների շարքում են նաեւ նրա օպերային մտահղացումները։ Ցավոք, քնարական-կենցաղային «Անուշ» (ըստ Հովհ.Թումանյանի), երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ Հ.Պարոնյանի), պատմահայրենասիրական «Վարդան» (հավանաբար՝ ըստ Ռ.Պատկանյանի) եւ դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայի մի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։ Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է «Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին եւ 2-րդ, մասամբ 3-րդ պատկերները։ Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից, որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության մասին։ Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկական մեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ, մատչելի մեղեդիներ։ Օպերայում կան երկու ավարտված վոկալ հատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև գուսանական երգեր։
Կոմիտասի կոմպոզիտորական ժառանգության մեջ կան ստեղծագործություններ, որոնք, կարծեք, ժողովրդական երգի մշակումներ լինեն։ Օրինակ, «Կաքավիկը» (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Ալագյազը» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Սիփանա քաջերը» (Մանուկ Աբեղյանի տեքստով), «Անտունին» եւ այլն։ Այնինչ դրանք հեղինակային ստեղծագործություններ են...
Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից է «Կաքավի երգը» (կամ «Կաքավիկը» )՝ գրված մենակատար-երգչի, երգչախմբի եւ դաշնամուրի համար։ Այն ծնվել է կոմպոզիտորի եւ հայ հայտնի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունքում։ Մեղեդին, տեքստն ու նվագակցությունը անքատելի միասնություն են կազմում։ Վոկալ պարտիայում լսվում է լեռնային կաքավիկի ձայնը, իսկ դաշնամուրային նվագակցությունը նկարագրում է նրա չարաճճի եւ կենսուրախ բնավորությունը։
Կոմիտասի «Սիփանա Քաջերը» (կամ «Լո-լո»-ն) հերոսական ոգով համակված խմբերգային ծավալուն կոմպոզիցիա է։ Արտահայտիչ են տենորային պարտիայի կտրուկ քայլերը, որոնք նկարագրում են հայ արի զինվորների մարտական կոչերը։
«Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ու կարոտը։ Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժով համակված կերպարը։ Մեղեդին աչքի է ընկնում հուզական լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպող պաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։ Հիմնական կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրային նվագակցությունը։ Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով. կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերին ռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ հնչողություն։
Հայ գեղջուկ երգերի մշակումն այնքան էր համակել Կոմիտասին, որ այդ սկզբնաղբյուրից անկախ երկեր ստեղծելը գրեթե դուրս էր մնացել նրա «օրակարգից»։ Չնայած դրան, գոնե հայտնաբերված և վերը նշված նյութերից դատելով, կարելի է ասել, որ նա ստեղծել է գեղարվեստական մնայուն արժեքի մի շարք հեղինակային գործեր:

Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/08/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել