Tert.am-ը գրում է․
Որդուս սպանությունից շուրջ 7 տարի անց գործով վկաներին ահաբեկում են, սպառնում, որ ցումունքները փոխեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց 2015-ի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ հավելով, որ երեկ այդ մասին դատարանում հերթական նիստի ընթացքում ևս հայտնել է։
Մասիսի բաժնում քրեական գործ էլ կա հարուցված։ Գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի ընկերն է սպառնացողը։ Գնում, տեսնում են վկաներին ու ասում ՝ «Կոկորդդ կկտրենք», «աչքերդ չորս արած ման արի» , «ծնողներիդ մասին մտածի»։ «Այդպես ասել են սենյակի տղաներից Գևորգ Վարդանյանին, հիմա ավիացիայում է աշխատում, Տիգրան Դեմիրճյանին, սենյակի բոլոր տղաներին, օրապահին և հերթապահին ևս զանգել են, գնացել հանդիպել են, փորձել են խաբելով, սպառնալով, համոզել։ Պատկերացրեք՝ Խաչիկ Մինասյանը, Թելման Մխիթարյանը Արցախում են ծառայություն իրականացնում, դատավորի անունից են խոսել, ասել են դատավորն է ասել, որ զանգեմ, գաք ձեր ցուցմունքները փոխեք»․-մանրամասնեց Արկադի Բարսեղյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



