Armsport.am-ը գրում է․
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ ցանկացել է 2013 թվականին «Լիվերպուլից» տեղափոխվել «Արսենալ»:
«Ես նախկինում այլ թիմեր տեղափոխվելու հնարավորություններ եմ ունեցել, բայց Բրենդան Ռոջերսը զանգահարեց ինձ, երբ ես Ուրուգվայում էի: Նա ասաց, որ ցանկանում է փոխել թիմի խաղաոճը և նրա փիլիսոփայությունը:
Նա ցանկանում էր «Լիվերպուլին» վերադարձնել Չեմպիոնների լիգա ու պայքարել մեծ տիտղոսների համար։ Նա ձգտում էր թիմին գեղեցիկ ֆուտբոլ հրամցնել։
Ռոջերսն ինձ խնդրեց հավատալ իրեն։ Ինձ դուր եկավ այս զրույցը: Ես խոսել եմ գործակալի և ղեկավարության հետ՝ ասելով, որ չեմ հեռանա։ Այդ տարին այնքան էլ լավը չէր, որքան մենք կցանկանայինք, բայց լավ հեռանկարներն արդեն տեսանելի էին։ 2013 թվականին ես ցանկանում էի տեղափոխվել «Արսենալ», քանի որ նրանք ամեն տարի խաղում էին Չեմպիոնների լիգայում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը