Tert.am-ը գրում է․
Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստին Վարդգես Սամսոնյանը ընտրվեց համայնքի ղեկավար։ Նա միակ թեկնածուն էր և նրան կողմ է քվեարկել ավագանու 24 անդամ, դեմ էին ավագանու 8 անդամ:
Ընտրվելուց հետո Սամսոնյանը ասաց իր շնորհակալական խոսքը՝ նշելով․ «Շարունակենք միասին շենացնել մեր Գյումրին»։
Նոր քաղաքապետի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտնել էին, որ թեկնածու չեն առաջադրում, սակայն կողմ են քվեարկելու Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը, որ քաղաքի կառավարումը լինի հնարավորինս անցնցում, իսկ «Զարթոնք», «Հանրապետական», «Ապրելու երկիր» խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2021/11/01/live/3719019
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



