PanARMENIAN.Net -ը գրում է.
Արթուր Աբրահամը խոստովանել է, որ օգոստոսի 24-ին ինքը պարտավոր է հաղթել Վիլբեֆորսե Շիխեպոյին:
«Ես միայն պետք է հաղթեմ, այլ ճանապարհ չունեմ: Շիխեպոյին հաղթելուց հետո ես փորձելու եմ հետ վերադարձնել WBO չեմպիոնական գոտին: Երկրպագուներն ուզում են տեսնել Ռոբերտ Շտիգլիցի հետ 3-րդ հանդիպումը»,- ասել է Աբրահամը:
Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն էլ ավելացրել է, որ հավատում է իր սանի հաղթանակին. «Եթե մենք չհավատայինք, ապա չէինք կազմակերպի այդ մենամարտը»:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/168751/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել