Ղահրամանյան Արայիկը Ստեանակերտից էր, 2019-ին էր զորակոչվել բանակ, Ջրականում էր ծառայում։ Կապավոր էր։
Պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում էր։ Հասցրեց մասնակցել սկզբում Ջրականի, ապա Հադրութի համար մղվող մարտերին։
Վերջին անգամ մոր հետ խոսելիս ասել էր «Մամ, էս ձեր տեսած պատերազմը չի, հնարավոր ա էլ չկարողանամ հետներդ խոսալ, հնարավոր ա էս վերջին անգամն ա, որ զրուցում են։ Ինձ Գորիսում ման կգաք...»։
Արայիկը հանուն հարազատ Արցախի իր կյանքը տվեց հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, Մարտունու Քերթ գյուղի մատույցներում, 17 զինակից ընկերների հետ միասին։ Զոհվեց՝ անկատար թողնելով բազում երազանքներ ու նպատակներ։
Հիշատակդ վառ, քաջ տղա...
Արայիկը 20 տարեկան էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել