Starnews.am-ը գրում է.

2020 թվականի ապրիլին հայտարարություն տարածվեց, որ մահացել է 90- ականնների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը:

Քչերը գիտեն, որ երգչուհին ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանի կինն էր:

Դերասանը վերջերս տված հարցազրույցում է խոսել է իր մեծ կորստի մասին.

«Ես հավատում եմ ու զգում եմ, որ նա վերևից հետևում է ինձ, որովհետև շատ էր սիրում ինձ ես ել իրեն էի շատ սիրում: Դա ինձ համար մեծ կորուստ է, աղջկաս համար նույնպես, մեկ-մեկ գրկում ենք իրար ու հասկանում, որ նա էստեղ չի».- ասել է դերասանը:

Նշենք, որ Գայանե Գրիգորյանի մոտ 2018 թվականին հայտնաբերվեց լյարդի չարորակ ուռուցք: Նրա առաջին վիրահատությունը կատարեել են Երևանում: Այնուհետև քիմիաթերապիայի կուրս է անցել և երկրորդ վիրահատությունը արել են Մարսելում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել