Երբ խոսում ենք երկրի արտագաղթից բխող խնդիրների մասին...չպետք է մոռանալ, այն բոլոր թալանչիների արտագաղթը, որոնք չեն արտագաղթում Հայաստանից գործ գտնելու համար, ընտանիք պահելու համար օտար ամայի ճանապարհներում, ենթարկվելով ամեն տեսակ զրկանքներին, նվաստացումներին....
Սակայն կան արտագաղթողներ, որոնք առանց մի սենթ վաստակելու արտասահմաններում` Հայաստանից իրենց արտահանած միլիոններով դղյակներ ու հսկա բիզնեսներ են բացում օտար երկրներում...
Արդյոք սա ազգային աղետ չի՞...երբ թալանվում է Հայաստանը, ոչ միայն կորցնում է իր գործ փնտրող քաղաքացիներին, այլ նաև այն գողերին, որոնց թալանը պատկանում է Հայաստանի հայ ժողովրդին...
Ի՞նչ պետք է անենք այն արտագաղթողների համար, որոնց քաջալերում ու ծածկում են իրավական մարմինները Հայաստանի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել