Այս իշխանությունն արդեն սովորույթ է դարձրել ԱԺ աշխատանքներին ՊՊԾ-ին ներգրավելը: Երբեւէ ՀՀ պառլամենտում զինված ախրաննիկներ չեն եղել, առավել եւս՝ պատգամավորներին դահլիճից երբեք բերման չեն ենթարկել, այն էլ՝ ելույթի համար։ Սրանից գոհ չեն նաեւ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ականները, որոնք երանությամբ են հիշում նախկիններին, որոնք իրենց նման հրահանգներ չէին տալիս, եւ դժգոհում են, որ իրենց պարտականությունների մեջ չի մտնում ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորին լռեցնելը կամ հեռացնելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել