ԵՄ- Եվրասիական միություն բանավեճում կարևոր տեղ ունի նաև տնտեսական գործոնը և ահա այդ համատեքստում համատարած այնպիսի թյուր տպավորություն է, որ մեր տնտեսական հիմնական գործընկերը Ռուսաստանն է և Եվրոպայի հետ մենք ունենք շատ փոքր տնտեսական համագործակցություն և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը անիմաստ է` Եվրոպայի համար մենք չենք կարող մրցունակ ապրանք արտադրել և արտահանել և միակ շուկան Ռուսաստանն է:
Իրականությունը, սակայն այլ է:
2013թ. 1-ին եռամսյակում դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կազմում են 144 մլն դոլար, եվրոպական երկրներ արտահանումը կազմել է 280 մլն դոլար, եթե սրան գումարենք նաև Ասոցացման համաձայնագրի անդամ դարձող ՈՒկրաինա և Վրաստան արտահանման ծավալները, ապա Հայաստանի արտահանման 45 տոկոսը բաժին է ընկնում այդ եվրոպական երկրներին, իսկ ահա Ռուսաստան արտահանումը կազմում է արտահանման ծավալների ընդամենը 20 տոկոսը:
Եթե հաշվի առնենք, որ այսօր դեպի Ռուսաստան արտահանման համար գրեթե արգելքներ չկան, սահմանված չեն խիստ չափանիշներ, կարելի է համարել, որ դեպի Ռուսաստան արտահանումը առավելագույն մակարդակի վրա, ինչը չի կարելի ասել Եվրոպայի համար, որտեղ հնարավոր է արտահանումը ավելացնել մեծ տեմպերով:
Եվ ահա նույնիսկ 20 տոկոս արտահանման աճը դեպի Եվրոպա լիովին կփոխհատուցի Ռուսասատանի կողմից հայկական ապրանքների արտահանման հնարավոր, նույնիսկ 50 տոկոսի չափով սահմանափակումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/446705738777224
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել