«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել