Armlady.am-ը գրում է.
Պրոդյուսեր, դերասան Նարբե Պողոսյանի կինը, դերասանուհի Աստղիկ Ալավերդյանը, ինստագրամյան իր էջի սթորի հատվածում իր հայրական տան լուսանկարներն է հրապարակել, որն արդեն ուրիշ տերեր ունի:
Դրանց կից Աստղիկը գրել է.
«20 տարի այս տանը չէի եղել, հուզմունքս շատ մեծ էր: Ամեն մի քարինձ տարավ դեպի իմ մանկություն: Հիշեցի, թե ինչպես էր մայրս ինձ ճնապարհում դպրոց, կանգնում էր պատշգամբին եւ նայում մինչեւ ես կանհետանամ տեսադաշտից (իսկ ես նրան ստուգելու համար անընդհատ պտտվում էի, նայում ՝ արդյո՞ք կանգնած է, թե ոչ): Ինչպես էի քույրերիս հետ կլաս գծում, և շատ հաճախ ինձ չէին աղացնում րենց հե:
Ամեն ինչ շատ էր փոխվել իրականում, այնքան փոքր թվաց ինձ այն տունը, որը իմ կարծիքով շատ մեծ էր, այնքան մեծ, որ մտածում էի իմ սենյակում բալի ծառ տնկեմ (շատ էի սիրում բալ): Սա մեր բակն էր, որտեղ իմ անունով խնձորի ծառ ունեի: Ստուգեցի, ծառը տեղում էր: Ափսոսում եմ, որ չքաղեցի իմ խնձորից, ամաչեցի (չնայած տան նոր տերերը շատ բարեհամբույր ընդունեցին): Այդ խնձորի համը մինչև հիմա հիշում եմ, այն իմ մանկության համն ունի:
Այս տանն եմ երազել և հվատացել իմ երազանքներին: Ժամերով փակվում էի սենյակում և երազում: Ֆիլմեր նայելիս վերցնում էի այն, ինչ ինձ դուր էր գալիս, այն, ինչ ուզում էի ունենալ: Այդտեղից էին սկիզբ առնում իմ երազանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: