Եգիպտոսի դատարանն ազատ է արձակել Հոսնի ՄուբարաքինPanARMENIAN.Net -ը գրում.

Եգիպտոսի դատարանը որոշել է ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը դատական և իրավապահ մարմինների վրա հղումով, նախկին նախագահը կարող է արդեն այսօր ազատ արձակվել:

Ըստ գործակալության, դա հնարավոր դարձավ, երբ Մուբարաքից հանվեցին կոռուպցիայի մեջ մեղադրանքները: Դա տեղի ունեցավ օգոստոսի 19-ին:

Եգիպտոսի նախկին նախագահի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը կալանավայրից դուրս կգա օգոստոսի 22-ին: Հոսնի Մուբարաքին հեռացրեցին իշխանությունից 2011 թվականին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել