Armsport.am-ը գրում է․

Լիտվական «Մարիյամպոլե Սիթի» ակադեմիայի մինչև 19 տարեկանների թիմ մարզիչ   Հայկ Հովհաննիսյանը մարզչական պրակտիկաների է մասնակցել Իտալիայում:

31-ամյա մարզիչը  10-օրյա ուսումնական պրակտիկա  է անցել  «Օլբիա» ակումբի առաջին թիմում: Սարդինիական ակումբը գլխավորում է Մասիմիլիանո Կանցին: Նրա առաջնորդությամբ «Կալյարի Մ-19»-ը 2019-2020 մրցաշրջանում գերազանցել էր բոլոր գերակումբներին և պայքարում էր Իտալիայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար, երբ համավարակի հետևանքով խափանվել էր առաջնության վերջնամասը:

Հակ Հովհաննիսյանը ArmSport-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ա Սերիայի մի քանի ակումբի հետ` ուսումնական նույնանման գործընթացի կազմակերպման հարցով:

Երիտասարդ մարզիչն Իտալիայում աշխատելու փորձ ունի. 2014-ին նա ընդգրկվել է «Պերուջայում» որպես տարիքային թիմի 2-րդ մարզիչ: Հայաստանի առաջին խմբի առաջնությունում «Երևանը» նրա գլխավորությամբ եղել է անպարտելի` 2019 թվականին զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել