News.am-ը գրում է․
Գյուղի դիմացի դիրքերում մեր զինծառայողների եւ ադրբեջանական ուժերի միջեւ փոխհրաձգություն է եղել, բայց գյուղի ուղղությամբ չեն կրակել՝ գյուղին վնաս չի հասցվել, խուճապ չկա, նորմալ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը:
«10 րոպե առաջ կարճաթեւ կրակահերթ եղավ, բայց հիմնական կրակոցները դադարել են»,- հայտնեց գյուղապետը:
Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
« Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում»,- նշված է հաղորդագրությունում: