Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2021/10/14/1198219/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



