Հայաստանում ավելի քան 700 քաղաքացիների COVID-19 դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր են տվել և դրանք մուտքագրել «ԱՐՄԵԴ» համակարգ. ԱԱԾ
Շրջապատի, ընկերների համար իրենք պատվաստված են: Նրանք այդպես գիտեն՝ չէ՞, որ Հայաստանում կոռուպցիա չկա: Եթե նրանցից որևէ մեկը COVID-19-ով հիվանդանա ու Աստված չանի մահանա, ապա էդ մարդկանց ճանաչողներին անգամ գնդակահարության սպառնալիքով չես կարող ստիպել պատվաստվել:
Կոռուպցիան ուղղակի խարխլում է վստահությունն ու հանրային առողջապահությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել