Tert.am-ը գրում է.

Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհ է բռնկվել Ուչոլուկ բարձրավանդակի Գոյնուկ անտառային գոտում:

Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:

Հրդեհը բռնկվել է կայծակի հարվածից: Կրակի մարումը դժվար է, քանի որ հրդեհը բռնկվել է անմատչելի տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել