Երեկ մի «սգավորի» գրառում ուղարկեցին, որտեղ վերջինս էլի կախվել էր արցախցիներից, թե բա՝ փախաք, չկռվեցիք, Հադրութը թողեցիք։
Ես վաղուց չեմ զարմանում սրանց պիղծ տեսակի վրա։ Չեմ զարմանում սրանց գրածները հավանող ու տարածողների վրա էլ, որովհետև մի պիղծ էլ դրանք են։ Իսկ պիղծ են, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն, որ իրենց գրածը իրականության մի մասն է միայն։
Նախ սկսենք այնտեղից, որ կառավարության դիմաց ցույց անող, նիկոլ գովացող ու Արցախ չվերադարձող հադրութցիները այդքան էլ կապ չունեն բուն հադրութցիների հետ։ Օրինակ, օրեր առաջ կառավարության դիմաց նիկոլին գովում էր Ջրականում (Ջեբրայիլում) հայտնի մի անբարո կին, ով եկել, ասում էր, որ նիկոլը մեղք չունի, ու որ ինքը սահմանամերձ գյուղ չի գնա ապրի։ Հավատացեք, Ջրականում ապրած մարդը հետո ամեն տեղ էլ կապրի։ Սրանք մեծամասամբ ուղղորդված «հադրութցիներ» են, ովքեր ունեն հստակ նպատակ՝ տեղի հայությանը կատաղեցնել արցախահայության դեմ։ ՏԵղահանված արցախահայության մեծ մասը վաղուց հետ է վերադարձել Արցախ։
Եվ երկրորդ. եթե դու պետք ա մեղադրես փախչող հադրութցուն, բայց հետո գնաս ու այդ փախուստը չկանխած, դեռ մի բան էլ խրախուսած արայիկից հարազատիդ համար մեդալ վիզ դնես, ուրեմն դու պիղծ ես։
Եթե դու պետք ա մեղադրես փախնող հադրութցուն, բայց լռես էս ամենի կազմակերպիչ ու թիվ մեկ մեղավոր նիկոլի մասով, ուրեմն դու պիղծ ես։
Եթե դու պետք ա խոսաս փոխչող հադրութցու մասին, բայց չխոսաս մի տնից 3 զոհ ունեցող հադրութցու մասին, ուրեմն դու պիղծ ես։
Հետագայի համար ձեզ մոտ ֆիքսեք. էն մարդակերպերը, ովքեր կխոսան ու կփնովեն արցախահայությանը, բայց չեն խոսա նույն արցախահայության հերոսությունների մասին, դրանք նիկոլի թելը թելող, ապազգային քարոզ անող ու թուրքին ծառայող պղծություններն են, ովքեր ոչ սրբություն ունեն, ոչ բարոյականություն։ Որովհետև ամենավերջին անբարոն պետք ա լինես, որ ուրանաս հազարից ավել զոհված արցախցիներին ու նրանց հիշատակես միայն փախչողի քողի տակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել