Armsport.am-ը գրում է.

Երեկ կայացավ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը, որում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ 5-0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին:

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ 8-րդ, 13-րդ եւ 87-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը:

Նրա համար այս հեթ-տրիկը 10-րդը դարձավ ազգային հավաքականի կազմում, ինչը բացարձակ ռեկորդ է միջազգային մրցաշարերի պատմության մեջ: Նա թարմացրեց իր սեփական ռեկորդը, որը նա սահմանել էր 2019 թվականին: Այս ցուցանիշով պատմության մեջ երկրորդը Գերմանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերն է (8 հեթ-տրիկ):

Հարկ է նշել նաև, որ սա պորտուգալացու համար 58-րդ հեթ-տրիկն է իր կարիերայում, որից 44-ը ՝ «Ռեալի», 3-ը ՝ «Յուվենտուսի», 1-ը ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և 10-ը՝ ազգային հավաքականի կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել