Armlady.am-ը գրում է.

Որոշ ժամանակ առաջ համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի դուստրը՝ Իննան, ամուսնալուծվել է։

Ասեկոսեների առիթ էր դարձել այն փաստը, որ Իննայի ֆեյսբուքյան էջում ամուսնու հետ որևէ լուսանկար չկար, անգամ փոքրիկի ծննդյան խնջույքին հոր նկարները բացակայում էին։

Ժամանակը ցույց տվեց, որ սրանք պարզապես խոսակցություններ չեն․ Իննան իրոք ամուսնալուծվել է։

Լուրը հաստատել է անձամբ Դինա Ակոպովնան՝ օրերս տված իր հարցազրույցում։


«Թաքցնելու բան չկա։ Այո, ամուսնությունից մի քանի տարի հետո ամուսնալուծվել են։ Ամեն բան արեցինք, որ ընտանիքը չքայքայվի, բայց, երևի, պետք է էդպես լիներ։Թողել եմ, որովհետև իրա ընտրյալն է, ինքն է ընտրել, ինքն իմ ընտրած ոչ մի տղամարդու չհավանեց։ Իր ընտրածն է, իր բացթողածն է։

Բայց ունեն մի հատ հզոր ստեղծագործություն, կապուտաչյա մի գեղեցկուհի ունենք՝ Միա անունով, ով հավասար շփվում է պապայի հետ։

Իմ աղջիկն ասում է՝ ինչ ես եմ ապրել, իմ աղջիկը չի ապրելու»,- պատմել է Դինան։


Հիշեցնենք, որ Իննան ամուսնացել է 2016 թվականին։


«Փեսաս հիանալի երիտասարդ է: Դաստիարակված է, աշխատող, կնոջը հարգող: Զբաղվում է բիզնես գործունեությամբ: Առաջին իսկ հանդիպումից նրան շատ եմ համակրել»,- տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում ասել էր Դինան։


Հավելենք, որ Իննան դասավանդում է թատերականին ինստիտուտում և որպես հաղորդավարուհի աշխատում է երևանյան ժամանցի վայրերից մեկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել