Օրեր առաջ մի կարևոր բան տեղի ունեցող ռեգիոնում, բայց անուշադրության մատնվեց․ Վրաստան վերադարձավ Միշիկը (Սահակաշվիլի Միշիկը, ոչ թե․․․)։ Վերադարձավ այն դեպքում, երբ իր մասով այնտեղ գործ կար հարուցված և նրան շատ արագ կալանավորեցին։
Ոչ մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչու՞ է նա վերադարձել՝ իմանալով, որ մտավ Վրաստան կալանավորելու են։ Վրաստանին ծանր օրեր են սպասվում ներքին կայունության մասով․ ի դեպ, ոչ միայն Վրաստանին։
Անկայունություն, որ կարող է անգամ ռեգիոնի քարտեզի ուրվագիծը փոփոխել։
Իսկ խորքային առումով դրանք կապված են ռեգիոնը ՌԴ-ից վերջնականապես պոկելու ծրագրի հետ։ Արցախի հարցը այսօր այլևս չկա, ՀՀ վերնախավը սիրախաղ է անում թուրքերի հետ։ Սրանք այն՝ ամենից կարևոր նախապայմաններն են, որ 2008-ի գործընթացը վերսկսվի։
Մտնում ենք քաղաքական ծանր ու տնտեսական անորոշ տուրբուլենտության շրջափուլ։
Հ․Գ․ Էդ, որ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը չի հաստատում, սադրանքերի է գնում նրանց ներկայությամբ (այդ թվում հայկական որոշ շրջանակների մասնակցությամբ), մյուս կողմից Ալիևը դիտարկումներ ունի խաղաղապահների աշխատանքի մասով, դա հող է՝ վաղ - մյուս օր ռուսների ներկայությւոնը ոչ լեգիտիմ համարելու ու դուրս հրավիրելու մասով։ Այս մասին ամիսներ շարունակ եմ նշել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել