Hraparak.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հնարավոր է առաջիկայում հրաժարական տա։ այս մասին հայտնում է «Փիրվելի» ՀԸ-ն, վկայակոչելով իշխող կուսակցությունում ունեցած իր աղբյուրներին։
Ըստ հաղորդման, կառավարության ղեկավարի վրա է դրվել հոկտեմբերի երկուսին տեղի ունեցած տեղական ընտրություններում գրանցած ոչ այնքան ակնառու հաջողությունների, իսկ որոշ դեպքերում նաեւ ձախողման պատասխանատվությունը։ Որպես Ղարիբաշվիլու հաջորդ նշվում է Ռեգիոնալ զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի անունը։ Այս լուրը «Վրացական երազանք» կուսակցությունը չի հաստատել։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/f6f164346151612d0e5b3bddb01db2eb
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել