Tert.am-ը գրում է․

Իրանա-ադրբեջանական հարաբերություններում վերջերս նկատվող խնդիրներին է անդրադարձել Свободная пресса պարբերականը՝ իրավիճակը վերլուծելով նաև Իսրայելից հնչող հայտարարությունների համատեքստում:

Այսպես, աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 2-ին Իսրայելի ռազմական հետախուզության վարչության (ԱՄԱՆ) ղեկավար, գեներալ-մայոր Թամիր Հայմանը հետաքրքրական հայտարարություն է արել՝ ասելով, որ «Իրանը շարժվում է առաջխաղացման ուղղությամբ միջուկային զենքի մշակման գործում, իսկ այն ստանալու հեռանկարը կարող է հեռավոր ապագայում լինել»: Նրա խոսքով՝ «իրանցիները երկար ճանապարհ պետք է անցնեն մինչև միջուկային ռումբ ունենալը, անգամ եթե տեխնոլոգիական առաջընթաց գրանցեն»:

«Ինչպես հայտնի է, և՛ ԱՄԱՆ-ի, և՛ ՄՈՍԱԴ-ի ձեռքերը շատ երկար են, այդ իսկ պատճառով Հայմանի հայտարարությանը պետք է լրջորեն վերաբերվել: Կա տեղեկություն, որ հրեական պետության գործակալները ներառված են Իրանի ղեկավարության ամենաբարձր ատյաններում: Համենայն դեպս, Հայմանի ղեկավարած գերատեսչության ռազմական հետախուզական հատուկ ծառայություն, իսկապես, հայտնի է որպես լավագույններից մեկն աշխարհում»,- նկատում է պարբերականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել