10 Խորհուրդ, ինչպես քեզ ստիպել զբաղվել սոպրտով


ԽՈՐՀՈՒՐԴ ԱՌԱՋԻՆ
Նույնիսկ չգիտե՞ք, թե ինչից սկսել զբաղվել սպորտով: Սկզբի համար ընտրեք այն սպորտաձևը, որը ձեզ ավելի է դուր գալիս, և որից դուք կստանաք բավականություն: Օրինակի համար` ֆիթնես, լող, թենիս կամ բոդիբիլդինգ: Մի ընտրեք այն, ինչը մոդայիկ է, և ինչը նախընտրում են բոլորը:

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐԿՐՈՐԴ
Ընտրեք ձեզ համար զուգընկեր կամ մի ամբողջ խումբ` միասին մարզվելու համար և մի հուսահատվեք, եթե ընկերոջ մոտ որևէ բան ավելի լավ է ստացվում, քան ձեզ մոտ, ընդհակառակը դա կարող է ձեզ համար դառնալ ձգտումների չափանիշ սպորտի մեջ: Փորձեք գերազանցել միմյանց, և պարապմունքը էլ ավելի եռանդ ու զվարճանք կբերի: Շատ աղջիկներ խուսափում են պարապել վայրերում, որտեղ անծանոթ տղաներ կան, բայց եթե խմբով լինեն, ամեն ինչ ավելի հեշտ կլինի աղջիկների համար:

ԽՈՐՀՈՒՐԴ ԵՐՐՈՐԴ
Գնեք թանկարծեք աբոնիմենտ: Թեպետ անհեթեթ է, սակայն դա նույնպես ստիպում է հաճախել և չկորցնել ավելորդ գումարներ, բացի այդ այն ստիպում է ավելի հետևողական լինել սեփական ռեժիմի նկատմամբ, քանի որ մարդը տարբեր ժամանակներում միշտ փորձում է արդյունավետ ծախսել իր միջոցները:

ԽՈՐՀՈՒՐԴ ՉՈՐՐՈՐԴ
Թողեք հին մարզահագուստը, գնեք նոր, գեղեցիկ սպորտային հանդերձանք, որը ձեզ նոր թարմություն ու վստահություն կներշնչի: Կարևորը ինքներդ ձեզ դուր գալն է նոր հագուստով: Եթե դա հաջողվի, շրջապատում ամեն ինչ կդառնա նոր ու տրամադրող:

ԽՈՐՀՈՒՐԴ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Հետաքրքիր դարձնելու համար կատարեք հետևյալը: Ամեն ամիս նկարվեք հայելու առաջ և գրանցեք արդյունքները, դա կհետաքրքրեցնի ձեր պատկերացումը սպորտի հանդեպ, իսկ վերջում բոլոր նկարներով կարող եք ստեղծել մի ամբողջական տարեվերջյան հերթական նկար:

ԽՈՐՀՈՒՐԴ ՎԵՑԵՐՈՐԴ
Դուրս հանեք ձեր պահեստային էներգիան, դուրս եկեք տանից ազատ ժամանակ և անցկացրեք ամբողջ օրը ընկերների հետ, կամ դուրս եկեք զբոսանքի ընտանի կենդանիների հետ, այցելեք դիսկո և կարաոկե ակումբներ, ՇԱՏ ԾԻԾԱՂԵՔ: Ինտենսիվությունը բարձրացնելու համար կարող եք ընկերներով գնալ օրինակ VITAMIN CLUB կամ մեկ այլ հումորային ակումբ, իսկ երեկոյան ուժասպառ մտնել տուն և քնել:

ԽՈՐՀՈՒՐԴ ՅՈԹԵՐՈՐԴ
ԶԳԱՑԵՔ ՁԵԶ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՈՒ ԱՆԿԱՇԿԱՆԴ: Աշխատանքի ժամերին լսեք լավ երաժշտություն ականջակալներով, եթե դուք աշխատում եք մեծ գրասենյակում, շրջեք ամբողջ տարածքով, մտեք բոլորի աշխատասենյակները ու մասնակցեք տարբեր գործերի, հաճախ նոր առաջարկներով հանդես եկեք տնօրինությանը: Տուն գնացեք մեկ այլ ճանապարով:

ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒԹԵՐՈՐԴ
Օգտվեք վճարովի լողավազաններից` լիցքաթափվելու և լրիվ լիցքավորվելու համար, իսկ եթե ունեք սեփական լողավազան, ապա կազմակերպեք հրաշալի ամառային հավաքույթ ընկերների հետ:

ԽՈՐՀՈՒՐԴ ԻՆՆԵՐՈՐԴ
Ծանոթացրեք ձեր լավագույն ընկերոջը ձեր լավագույն ընկերուհու հետ, և եթե նրանց մոտ ինչ-որ բան ստացվի, բնականաբար ձեր ինքնազգացողությունը անհամեմատ կբարձրանա:

ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱՍՆԵՐՈՐԴ
ՍԻՐԱՀԱՐՎԵՔ: Այն անհնար է չստիպի ձեզ պարապել հանուն սիրելիի կամ պահել դիետա, քանի որ սիրահարված մարդը ջանքեր չի խնայում սեփական արտաքինի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել