Armenpress.am-ը գրում է․

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից Շահրիյար Մամեդյարովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը երկու պարտիա անընդմեջ առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ նախ սև, ապա սպիտակ խաղաքարերով, իսկ հաջորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի` 2,5-0,5:

Արոնյանը մրցաշարային աղյուսակի վերջնական տարբերակում 3-րդն, իսկ մրցաշարի հաղթողն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել