Armlady.am-ը գրում է.

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է երգիչ Արկադի Դումիկյանի կնոջը՝ Սվետլանա Դումիկյանին:

Արկադի Դումիկյանն այն երգիչներից է, ում ստեղծագործություններում մշտապես կարևորվում է ընտանիքի ու ընկերների դերը:

Թեև երգիչը հազվադեպ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում, սակայն նաև չի թաքցնում կնոջն ու երեխաներին:

Արկադիի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակի հերոսները երգչի կինն ու երեխաներն են:

Արկադին և նրա կինը՝ Սվետլանան, 3 երեխա ունեն՝ 2 աղջիկ և 1 տղա:


Արկադի Դումիկյանի երեխաներից կրտսերը տղան է՝ Ալեքսը, ով ընտանիքի միակ տղա զավակն է։

Հայրը նրա հանդեպ առանձնահատուկ ջերմ և ուշադիր վերաբերմունք ունի:

Ընտանիքն ապրում է Ռուսաստանում:


Արկադիի կինը՝ Սվետլանան, հագուստի սեփական բրենդն ունի:

Նա մշապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով ու էլեգանտ կերպարներով:


Սվետլանան բավական ակտիվ է ինստագրամում:

Նա հաճախ է ընտանեկան լուսանկարներ հրապարակում:


«Դուք լավագույնն եք, որ իմ հետ կատարվել է»,- երեխաների հետ լուսանկարներից մեկին կից գրել է Սվետլանան:


«Իմ սեր…», «Քանի կամ, սիրտը իմ նրանն ա», «Սերը կապել է ինձ ու քեզ», «Իմ հենարան», «Իմ ամեն ինչ», «Ամենահոգատար և սիրող տղամարդ»,- ամուսնու հետ լուսանկարներին կից գրել է երգչի կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել