Բժիշկները փրկել են կնոջ, ում սիրտը 42 րոպե չի բաբախել


Ավստրալիացի բուժաշխատողները կարողացել են փրկել երկու երեխաների մայր 41-ամյա Վանեսա Տանասիոյի կյանքը: Օգոստոսի 12-ին կինը երկու կաթված է տարել, որոնցից հետո նրա սիրտը չի բաբախել 42 րոպե:

Բուժաշխատողները ախտորոշել են, որ հիվանդի այդպիսի վիճակի պատճառը սրտի գլխավոր երակներից մեկի խցանումն է, և որոշել են անհապաղ վիրահատություն իրականացնել, չնայած որ Տանասիոյի մոտ արդեն կլինիկական մահ էր գրանցվել: 

Այն ամբողջ ընթացքում, երբ Վանեսայի սիրտը չի բաբախել, նա միացված է եղել նորագույն LUCAS-2 սարքավորմանը, որը մեխանիկական վերակենդանացման գործընթացներ է իրականացնում և ապահովում է արյան մատակարարումը օրգաններ: Վիրաբույժները վնասված երակի պատին ստենտ են տեղադրել, ինչն էլ թույլ է տվել հեռացնել խցանը: Այդ պահին ավստրալուհու սիրտը նորից սկսել է ինքնուրույն բաբախել:

Կինը վիրահատությունից երկու օր անց ուշքի է եկել: Սրտաբանները նշում են, որ այդ դեպքը իրավամբ հրաշք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել