Համաձայն սահմանված կանոների COVID19-ի դեմ պատվաստման բժշկական հակացուցումում ունեցողներն ազատվում են 14 օրը մեկ ՊՇՌ տեստ հանձնելուց:
Այս կանոնի տրամաբանությունը հուշում է, թե պատվաստման հակացուցում ունեցողները չեն կարող վարակվել և չեն կարող վարակել COVID19 վարակով: Հակառակ դեպքում նրանցից նույնպես պիտի տեստավորվելու պարտադիր պահանջ դրվեր:
Բայց բոլորս հրաշալի գիտենք, որ այդպես չէ: Նրանք կարող են վարակվել ու վարակել բոլորին իրենց աշխատավայրում:
Այս կանոնը սահմանվել է այն պարզ համոզմունքով, որ տեստի պքրտադրմամբ դրա իրական նպատակին չեն հասնելու, անձը չպատվաստվելու լրացուցիչ իրավունք ունի:
Հետևաբար սա լրացուցիչ ապացույց է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտելով միջազգային կոնվենցիաները մարդկանց ստիպում է պատվաստվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1795620387314409
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել