Armlady.am-ը գրում է.
Armlady.am -ն այս անգամ անդրադարձել է այն զինծառայողներին, ովքեր հրաշքով փրկվել են Արցախյան 44-օրյա պատերազմից: Թեեւ նրանցից ոմանք բավական լուրջ ֆիզիկական խնդիրների առաջ են կանգնել , այնուամենայնիվ, բառիս բուն իմաստով նրանք հաղթել են մահին ու շարունակում են ապրել , ավելին, իրենց ընտրյալներ հետ փորձում են նոր կյանք սկսել:
Վարազդատ եւ Սոնա
2 ձեռքերը կորցրած Վարազդատի պատմությունը միանգամից դարձավ համացանցի թիվ մեկ թեման : Վարազդատ Սանեյանը եղբոր, Վարդանի հետ մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում Վարդանը ոտքի վիրավորում էր ստացել , իսկ Վարազդատը կորցրել էր երկու ձեռքը:
Բոլորը հիանում էին Վարազդատի քաջությամբ, իսկ նրա ու ընտրյալի, ԵՊ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Խաչարյանի սիրո պատմությունը հուզել էր բոլորին:
Հիվանդանոցում հենց առաջին օրվանից Սոնան Վարազդատի ընտանիքի կողքին էր .
Ֆեյսբուքյան օգտատերերը տարածում էին նրանց նշանադրության լուսանկարները, հիանում գեղեցիկ զույգի ուրախությամբ:
Զույգը ամուսնանալու որոշու վաղուց էր կայացրել, սակայն պատերազմը փոխեց միայն հարսանիքի ժամկետները: Սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախորդ օրը, Վարազդատը մատանի էր գնել, ինչպես ընդունված է, կոնյակ, շոկոլադ, եւ ընտանիքով պատրաստվում էին գնալ Սոնայի մատին մատանի դնելու, սակայն չարաբաստիկ պատերազմը խառնեց երիտասարդի պլանները:
Նշանադրության ժամանակ Սոնայի մատին մատանի դրեց Վարազդատի եղբայրը ՝ Վարդանը: «Թևերը կապ չունեն. կարեւորը Վարազդատի հոգին է, իսկ նրա հոգին թևեր ունի»,- միշտ ասում է գեղեցկուհի Սոնան:
«Ամեն ինչ լավ կլինի, առաջ Աստված: Փառք Աստծո, ողջ ենք: Կոնկրետ ինձ համար վիրավորում ստանալը երկրորդական է, որովհետեւ, եթե ներկա պահին շփվում եմ իմ ծնողների, հարազատների հետ, դա ինձ համար ամեն ինչ է: Կցանկանամ, որ տղաները նույնպես չհուսահատվեն, ամեն ինչն էլ լավ կլինի, Աստված մի դուռը փակում է, մյուսը, բացում: Կարեւորը չհուսահատվեք, միշտն նայեք առաջ, փորձեք այդ ամեն ինչից հետո էլ ավելի լավ լինել, անկախ նրանից, թե ինչ վիրավորում ունեք: Ես դա մաղթում եմ րին », – իր հարցազրույցներից մեկում ասել է Վարազդատը:
Արման Եւ Մաշա
Ձախ ոտքը կորցրած Արման Բեգյանի եւ Մաշ Թորոսյանի սիրո պատմությունը սկսվել է հիվանդանոցում:
Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել Ադրբեջանի դեմ մղած պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը անդամահատվել են. հարեւան հիվանդասենյակում էլ բուժում էր ստանում մեկ այլ զինվոր, Արման Բեգյանը, որն էլ ծանր վիրավորում ստանալու հետեւանքով կորցրել է ձախ ոտքը:
Այսպես էլ տեղի է ունեցել զույգի ծանոթությունը:
Զույգի նշանադրություն տեղի է ունեցել 2021 թվականի փետրվարիր 14-ին, Սիրո տոնին:
Վրեժ եւ Քրիստինե
44-օրյա պատերազմում եսողությունը կորցրած հերոս Վրեժ Բադալյանը եւ իր սիրելին , Քրիստինե Պողոսյանն ամուսնացել են այս տարվա օգոստոսի 12-ին:
19-ամյա Վրեժ Բադալյանը պատերազմի դաշտում վիրավորվել է երկու անգամ . Առաջին անգամ ՝ գրադ կայանքից. վնասվել էին ձեռքը, ոտքը, թոքը։ Այդ վիճակում շարունակել է, մինչեւ ընկերները նստեցրել են ավտոմեքենա, Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ավտոմեքենան պայթել է անօդաչուի հարվածից:
Վրեժը կորցրել է աջ աչքը, իսկ ձախ աչքի տեսողությունը միայն հնարավոր է վերականգնել վիրահատության արդյունքում , որը Հայաստանում չի արվում:
Նա Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղից է: