1in.am-ը գրում է.
Իր 30 ամյակը երգիչ Տիմոտին նշել է ցամաքում և ջրում: Շքեղ միջոցառման հյուրերը հրավիրվել են զբոսանավ, որտեղ էլ անցկացրել են ողջ գիշերը: Ծննդյան տոնակատարության ծրագրի մեջ էին մտնում պարերը՝ սեղանների վրա, նվերներ հանձնելը և «ավանդաբար» շամպայնով «լողացնելը»:
Հաջորդ օրը Տիմոտին և իր ընկերները ցամաք են տեղափոխվել, որտեղ լողավազանի մոտ շարունակել են տոնակատարությունը:
Իր միկրոբլոգում երգիչը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը: Իր օրը Տիմոտին սկսել է ծնողներին երախտագիտության խոսքեր ասելով: Նա Instagram-ում հրապարակել է իր մանկական լուսանկարը և շնորհակալություն է հայտնել ծնողներին «ճիշտ դաստիարակության և կյանքում ազատ ընտրության հնարավորություն տալու համար»:
Տիմոտին նշել է, որ 30 տարեկանում իրեն «երջանիկ մարդ է համարում»:

