ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը համաձայնել է այն մտքին, որ ամեն մի բուհ իր ռազմավարությունն ունի ֆինանսական միջոցների ծախսման հարցում, որ դեռ լավ գիտնական լինելը չի նշանակում լավ ռեկտոր... Լիարժեքորեն համաձայն եմ ԿԳ նախարարի հետ, բուհերի ռեկտորներն են հիմնականում տնօրինում վարձերից գոյացող արտաբյուջետային միջոցները, նրանք են որոշում, թե ինչպես և ինչի համար ծախսել... Նախարարի խոսքից կարելի է եզրակացնել, որ ԵՊՀ ռեկտոր ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ, որն անգամ լավ գիտնական էլ չէ, երկրի գլխավոր բուհի ֆինանսները ծախսում է իր ուզածի պես, ուստի այստեղ դասախոսների աշխատավարձերը ցածր են, գումարներ չեն տրամադրվում նոր կրթական մեթոդների ներդրման, արտասահմանյան նշանավոր բուհերում դասախոսների վերապատրաստման համար... Այսինքն, ամեն ինչ պարզ է. գումարները ծախսվում են ոչ նպատակային ձևով... Իսկ նախարարն էլ որևէ լծակ չունի ազատվելու այս ,,բացասական,, Գարգանտյուայից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել