1in.am-ը գրում է.

Թողարկվել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության հերթական պրոմո տեսահոլովակը: Նախորդում մենք տեսել ենք հողի տակից դուրս եկող Քեթի Փերիին, իսկ նորը նվիրված է մեկ այլ աստղի՝ Լեդի Գագային: Օգոստոսի 25-ին կայանալիք արարողությանը նա կներկայացնի իր հերթական Applause սինգլը: Այն կմտնի ARTPOP ալբոմի մեջ:

Սկսած 2009-ից՝ Գագան ընդհանուր առմամբ ստացել է 13 MTV VMA մրցանակ և մի քանի անգամ ելույթ է ունեցել տարբեր տարիների շոուներում: Այս տարի, բացի նրանից, արարողությանը կմասնակցեն Քանյե Ուեսթը, Ջասթին Թիմբերլեյքը, Բրունո Մարսը, Մայլի Սայրուսը և ուրիշներ: 

Հետաքրքիր է՝ արդոք մրցանակաբաշխությանը ներկա կգտնվի՞ բլոգեր Փերեզ Հիլթոնը, ով Լեդի Գագայի հետ անընդհատ լեզվակռվի մեջ է համացանցում: Հիլթոնը չի թաքցնում, որ չի սիրում Գագայի երաժշտությունը և նրան անճաշակ է համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել