Panorama.am-ը գրում է.
Թուրքիան առաջիկայում մտադիր է Ռուսաստանից գնել լրացուցիչ S-400 զենիթահրթիռային համակարգեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը հեռարձակված CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան պլանավորում է նոր S-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, Թուրքիայի առաջնորդը պատասխանել է. «Ապագայում ոչ ոք չի կարող միջամտել այն հարցերին, թե ի՞նչ պաշտպանական համակարգեր պետք է ձեռք բերենք, ո՞ր երկրից և ի՞նչ մակարդակով: Ոչ ոք չի կարող միջամտել դրան: Միայն մենք կարող ենք նման որոշումներ կայացնել: Իհարկե, իհարկե, այո»:
Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականին պայմանագիր են ստորագրել Մոսկվայի կողմից Անկարային S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այս համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը հարուցեց Վաշինգտոնի և ողջ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: Միացյալ Նահանգները չէր դադարեցնում փորձերը հասնել նրան, որ Թուրքիան հրաժարվի ռուսական ՀՕՊ համակարգերից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: