«ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում, տարածքային գրասենյակներ են բացում: Չնայած կուսակցությունը չի մասնակցում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին, սակայն լրջորեն պատրաստվում են նոյեմբեր-դեկտեմբերի ընտրություններին։
Վանաձորում, Ստեփանավանում թեկնածուներին որոշել են․ Ստեփանավանում ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանն է։ Իսկ հոկտեմբերին չմասնակցելու պատճառների մասին ասացին, որ ռեալ են գնահատել իրենց շանսերը եւ չեն ցանկացել օլիմպիական մասնակցություն ունենալ` ուղղակի մասնակցելու համար։
Կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը չբացեց փակագծերը․ «Կարող եմ ասել միանշանակ, որ քննարկումներ են ընթանում նոյեմբերյան եւ դեկտեմբերյան ընտրությունների հետ կապված, առայժմ հստակ որոշում չկա, բայց դրական քննարկումներ են ընթանում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։